Jump to content

Իբրահիմ Համզաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իբրահիմ Համզաև
Ծնվել էդեկտեմբերի 25, 1908(1908-12-25) կամ 1908[1]
ԾննդավայրԳանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 4, 1982(1982-02-04) կամ 1982[1]
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն,  ԽՍՀՄ և  Ադրբեջան
Գործունեության տարիներ1930–1980
Մասնագիտացումթատրոնի դերասան, թատերական ռեժիսոր և դերասան
ԱմուսինԶարոշ Համզաևա և Բարատ Շաքինսկայա
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ

Միրիբրահիմ Թաղը օղլի Համզաև (ադրբ.՝ Miribrahim Tağı oğlu Həmzəyev, դեկտեմբերի 25, 1908(1908-12-25) կամ 1908[1], Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 4, 1982(1982-02-04) կամ 1982[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ) — ադրբեջանցի խորհրդային դերասան և ռեժիսոր, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1943), Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1965)[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբրահիմ Համզաևը ծնվել է 1908 թվականի դեկտեմբերի 25-ին Գանձակում։ 1921-1925 թվականներին սովորել է Գանձակի մանկավարժական տեխնիկումում։ 1930-ականների սկզբին Իբրահիմ Համզաևը սովորել է Բաքվի թատերական դպրոցում։ Ուսանողական տարիներին նա աշխատել է Թուրքական աշխատանքային թատրոնում։ Թատերական կրթությունն ավարտելուց հետո նա վերադարձել է Գանձակ։ Իբրահիմ Համզաևը դարձել է թատերախմբի անդամ, երբ Թուրքական աշխատանքային թատրոնը տեղափոխվեց Գանձակ։ Իբրահիմ Համզաևը 1937 թվականին ուղարկվել է Նախիջևանի թատրոն `Կրթության ժողովրդական կոմիսարիատի որոշմամբ։ Սկզբում նա աշխատել է որպես թատրոնի ռեժիսոր և դերասան այս թատրոնում։ Հետագայում նա աշխատել է որպես տնօրեն-դերասան (1941-1945), տնօրեն-գլխավոր ռեժիսոր (1943-1961), տնօրեն (1964)[3]:

Թատրոնում և կինոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ լինելով դպրոցական, Իբրահիմ Համզաևը մասնակցել է սիրողական թատերական ներկայացումներին։ 1932 թվականից՝ խաղալով պրոֆեսիոնալ բեմի վրա, ընդմիշտ իր կյանքը կապում է թատրոնի հետ։ Առաջին անգամ բեմի վրա նա խաղացել է Էլխան դեր Ջաֆար Ջաբարլիի «Հրո հարսը» ներկայացման մեջ, որը բեմադրվել է Գանձակում։ Այնուհետև նա մի շարք առաջատար դերեր է խաղացել։ Լավագույններից են՝ Այդըն, Օկտայ, Էլխան, Բալաշ (Ջաբարլիի «Այդըն», «Օկտայ Էլօղլի», «Հրո հարսը», «1905 թվականին»), Կաջար (Աբդուռահիմ Հախվերդովի «Աղա Մահամմադ շահ Կաջար»), Նադիր շահ (Նարիմանովի «Նադիր շահ»), Հեսեն բեկ (Ուզեիր Հաջիբեկովի «Մեշեդի Իբադ»)[4]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Իլհամ Ռեհիմլի «Իբրահիմ Համզաև»։ Բաքու, 2017. (ադրբ.)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]